Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի N 186-Ն հրամանը՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Եղվարդ համայնքի Զորավան գյուղի կադաստրային քարտեզի 07-031-0106-0010 ծածկագրի 0.14969 հա մակերեսով, անճշտության արդյունքում որպես քաղաքացու սեփականություն փոխանցված բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը ճանաչել որպես համայնքային սեփականություն: |