Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 9-ի N 11 նիստի օրակարգը.
1) Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին:
2) Եղվարդ համայնքի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 4-ի N 47 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3) Եղվարդ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 62-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:
4) Եղվարդ համայնքի 2018 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին:
5) Եղվարդ համայնքի 2018 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին:
6) Համայնքային սեփականություն հանդիսացող գույքն օտարելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին:
7) Համայնքային սեփականություն հանդիսացող գույքն օտարելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին:
8) Եղվարդ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 64-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
9) Հողամասը որպես համայնքային սեփականություն ճանաչելու մասին: