Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34, 35 կետերով սահմանված պայմաններով, ուղղակի վաճառքի միջոցով 1707826 դրամ ընդհանուր գնով օտարել Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 2-րդ փողոց, 1/1 հասցեում գտնվող, 07-029-0016-0021 կադաստրային համարի տակ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.02324 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը և նրա վրա առկա 26,54 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը, 39,34 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը և 60,36 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը կառուցապատումն իրականացրած անձին: |