|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 դեկտեմբերի 2017 թվականի N 63 |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. 1. <<Եղվարդի N 1 մանկապարտեզ>>, <<Զովունի մանկապարտեզ>>, <<Զորավանի մանկապարտեզ>>, <<Եղվարդի արվեստի դպրոց>>, <<Զովունիի երաժշտական դպրոց>>, <<Եղվարդի մշակույթի տուն>> և <<Զովունիի մշակույթի կենտրոն>> ՀՈԱԿ-ների կողմից կատարվող ծառայությունների դիմաց հավաքագրվող տեղական վճարների համար սահմանել 50 % զեղչ հաշմանդամ կամ ծնողազուրկ, չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների կամ նույն ընտանիքից ՀՈԱԿ հաճախող երեք և ավելի երեխաների (մեկ երեխայի համար) կամ զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամ դարձած և զոհված զինվորական ծառայողների ընտանիքների երեխաների համար:
2. Ուժը կորցրած ճանաչել Եղվարդ համայնքի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 25-ի <<Եղվարդ համայնքում տեղական վճարների արտոնություններ սահմանելու մասին>> N 36 որոշումը: |
Կողմ -13 ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՐԺԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐՇԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԼԱՎՐԵՆՏԻ ԶՈՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ ԹՈՎՄԱՍՅԱՆ ՍՐԱՊ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՊԵՏՐՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼԵՎՈՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|