Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել համայնքի ավագանու 2020 թվականի փետրվարի 28-ի N 3 նիստի օրակարգը.
1) Եղվարդ համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին։
2) Եղվարդ համայնքի 2018-2022 թվականների զարգացման ծրագրի 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին։
3) Եղվարդ համայնքի սեփականության 2019 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին։
4) Եղվարդ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 10-ի N 92-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
5) Եղվարդ համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 29-ի N 8 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
6) Համայնքային սեփականություն հանդիսացող գույքն օտարելու մասին։
7) Հողամասը որպես համայնքային սեփականություն ճանաչելու մասին: |