Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ ենթակետի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Եղվարդ համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածներ 1-9-ի:
2.Ուժը կորցրած ճանաչել Եղվարդի քաղաքային համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 27-ի <<Եղվարդ համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 62 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: |