Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2019 թվականի սեպտեմբերի 13-ին Վարդան Խաչիկի Վիրաբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Վարդան Խաչիկի Վիրաբյանի դիմումը և թույլատրել նրան քաղաք Եղվարդ , Մովսես Եղվարդեցու թաղամաս, 3-րդ փողոց, թիվ 28 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0019-0018 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 04022013-07-0515) իրականացնել բնակելի տան և օժանդակ շինության կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել քաղաքացի Վարդան Վիրաբյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: