Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 45 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Եղվարդ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 26-ի N 78-Ն որոշման՝ որոշում եմ.
1.Տալ թույլտվություն ԱՁ Հասմիկ Մովսեսյանին քաղաք Եղվարդ, Չարենցի 13 հասցեում գործող մանրածախ առևտրի խանութում 2019 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում իրականացնելու .
1) ոգելից խմիչքների արտադրանքի մանրածախ վաճառք.
2) ծխախոտի արտադրանքի մանրածախ վաճառք:
2. Որոշման կատարման հսկողությունը դնել Արմեն Սարգսյանի վրա: