Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2018 թվականի հոկտեմբերի 22-ին Սերյոժա, Սոնիկ, Գագիկ և Նարինե Հովսեփյանների կողմից ներկայացված դիմումը` որոշում եմ.
1․Սերյոժա, Սոնիկ, Գագիկ և Նարինե Հովսեփյաններին սեփականության իրավունքով պատկանող հողամասին և բնակելի տանը (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 1322033) տրամադրել հետևյալ հասցեն՝ քաղաք Եղվարդ, Չարենցի փողոց, տուն 95 ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։