Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի հուլիսի 6-ին Ստյոպա Վլադիմիրի Մկրտումյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Ստյոպա Վլադիմիրի Մկրտումյանի դիմումը և թույլատրել նրան Զովունի գյուղում գտնվող, համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող 037-040 կադաստրային համարի հողամասում (անշարժ գույքի իրավունքնի գրանցման վկայական N 2492066) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել քաղաքացի Ստյոպա Մկրտումյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: