Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2018 թվականի հունվարի 11-ին Հովհաննես Սահակյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել քաղաքացի Հովհաննես Սահակյանի դիմումը և թույլատրել նրան գյուղ Զովունի, 5-րդ փողոց, N 100 հասցեում իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․ Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել քաղաքացի Հովհաննես Սահակյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհարժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: