Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 34,35 և 35.1 կետերի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեբերի 27-ի N 103 որոշմամբ տրված համաձայնությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կառույցն իրականացրած անձը` Գեղամ Սիմոնյանը, ընդունել է ուղղակի վաճառքի միջոցով կառույցը ձեռք բերելու վերաբերյալ իրեն ներկայացված առաջարկությունը՝ որոշում եմ.
1.Ուղղակի վաճառքի միջոցով Գեղամ Սարգսի Սիմոնյանին օտարել քաղաք Եղվարդ, Ազատամարտիկների թաղամաս 8-րդ փողոց, 1/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող (սեփականության վկայական N 12122019-07-0110) 0,07416 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ 2180304 դրամ, հողամասի վրա կառուցված 60.3 քմ մակերեսով պարիսպը և 8.55 քմ մակերեսով աստիճանահարթակը 289170 դրամ արժեքով:
2. Ձևավորված վաճառքի գնին հավելել միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ 26000 դրամ, վաճառքի ընդհանուր արժեքը սահմանել 2495474դրամ:
3.Լիազորել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի բնապահպանության, գյուղատնտեսության և հողօգտագործման վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Բաբկեն Բեգլարյանին (անձնագիր՝ AR0548458, տրված 2017 թվականի դեկտեմբերի 26-ին 046-ի կողմից) Եղվարդ համայնքի ղեկավարի անունից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացի Գեղամ Սարգսի Սիմոնյանի հետ կնքել առքուվաճառքի պայմանագիր: