Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2021 թվականի ապրիլի 12-ին Արման Վլադիմիրի Մելիքյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արման Վլադիմիրի Մելիքյանի դիմումը և թույլատրել նրան Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 36-րդ փողոց, 1-ին նրբանցք, 6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0268-0055 կադաստրային համարի բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 29122020-07-0077) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արման Վլադիմիրի Մելիքյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: