Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 45 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Եղվարդ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 26-ի N 78-Ն որոշման՝ որոշում եմ.
1.Տալ թույլտվություն <<Հովանիկ>> ՍՊԸ-ին քաղաք Եղվարդ, Երևանյան 2 հասցեում գործող մանրածախ առևտրի խանութում 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների ընթացքում իրականացնելու թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ վաճառք:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ Արմեն Սարգսյանի վրա: