Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի ՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելված N 1-ի և հավելված N 2-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Եղվարդ համայնքի ավագանու 2020 թվաքանակի հունվարի 29-ի <<Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 8 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: