Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2018 թվականի օգոստոսի 13-ին Սամվել Մկրտչյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ․
1.Բավարարել քաղաքացի Սամվել Սերյոժայի Մկրտչյանի դիմումը և նրան տրամադրել քաղաք Եղվարդ, Պարույր Սևակի թաղամաս, 1-ին փողոց, տուն 22 հասցեում կառուցված օժանդակ շինությունների, պարսպի, բնակելի տանը կից բաց պատշգամբի վերակառուցման շահագործման թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: