Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2018 թվականի հունվարի 11-ին Գևորգ Արայի Հովհաննիսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ․
1.Բավարարել քաղաքացի Գևորգ Արայի Հովհաննիսյանի դիմումը և նրան տրամադրել գյուղ Զովունի, 39 փողոց, N 65/2-1 հասցեում կառուցված բնակելի տան, ավտոտնակի, ծածկոցի և պարսպի շահագործման թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: