Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2018 թվականի օգոստոսի 13-ին Արթուր Մարտիրոսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել քաղաքացի Արթուր Երջանիկի Մարտիրոսյանի դիմումը և թույլատրել նրան քաղաք Եղվարդ համայնք, Չարենցի փողոց 43 հասցեում գտնվող հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 06072018-07-0058) իրականացնել ամառային խոհանոցի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․ Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արթուր Մարտիրոսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: