Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի օգոստոսի 10-ին Փայամ Բահմանի Մասսուդխանի կողմից ներկայացված դիմումը` որոշում եմ.
1.Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 30-րդ փողոց թիվ 13 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Փայամ Բահմանի Մասսուդխանին պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 15072020-07-0040) գույքային միավորի բաժանման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները.
1) 298․75 քմ մակերեսով (կողմ 2) նոր առաջացող գույքային միավորին՝ Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 30-րդ փողոց, N 13 ․
2) 298․75 քմ մակերեսով (կողմ 3) նոր առաջացող գույքային միավորին՝ Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 30-րդ փողոց, N 13/1․
3) 597․5 քմ մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 30-րդ փողոց, N 13/2․
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: