Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2019 թվականի հուլիսի 18-ին <<Արկոլադ>> ՓԲԸ-ի տնօրեն Էմիլ Հարությունյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել <<Արկոլադ>> ՓԲԸ-ի տնօրեն Էմիլ Հարությունյանի դիմումը և թույլատրել նրան Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող 07-029-0208-0004 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 04102018-07-0085) իրականացնել տնտեսական շինության և պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել <<Արկոլադ>> ՓԲԸ-ի տնօրեն Էմիլ Հարությունյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: