Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությանը՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու վերաբերյալ և սահմանել նրանց մեկնարկային գները.
1) 249,6 քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս, ծածկագիր` 0232-0023, մեկնարկային գինը՝ 733824դրամ.
2) 254,0 քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս, ծածկագիր` 0232-0015, մեկնարկային գինը՝ 746760 դրամ.