Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 53-րդ կետի բ) ենթակետի` որոշում եմ.
Գյուղ Զովունի, 9-րդ փողոց, թիվ 123-2ա հասցեում գտնվող, Հովհաննես, Լուսինե, Սամվել Արշակյաններին, Հասմիկ Մանուկյանին և Լենա Մինասյանին պատկանող, 07-029-0048-0006 կադաստրային համարի տակ բնակելի կառուցապատման հողամասը վերահասցեավորել և տրամադրել հետևյալ հասցեն՝ գյուղ Զովունի, 9-րդ փողոց, N 123-2/2: