Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 390
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2019 թվականի N 390

ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>  օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարի պաշտոնակատարին 2019 թվականի ապրիլի 16-ին Համլետ Թորոսյանի դիմումը և այն հանգամանքը, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության, շինությունը կոնստրուկտիվ կամ ծավալային փոփոխությունների չի ենթարկվելու և չկա ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության տրամադրման անհրաժեշտություն՝ որոշում եմ.

1. Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 10-րդ փողոց, 75-5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Համլետ Հայկազի Թորոսյանին  պատկանող 07-029-0042-0001 կադաստրային համարի 0,081 հա հասարակական կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման, ֆիննական տնակի գործառնական նշանակությունը՝ բնակելի տան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 25

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner