Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2019 թվականի մարտի 18-ին Արաքսիա Բագրատի Բաղմանյանի կողմից ներկայացված դիմումը` որոշում եմ.
1․Արաքսիա Բագրատի Բաղմանյանին սեփականության իրավունքով պատկանող 07-029-0003-0003 կադաստրային ծածկագրի տակ գտնվող բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 14-րդ փողոց, N 53:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։