Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Միսակ Համբարձումի Եգորյանի դիմումը քաղաք Եղվարդ, Չարենցի փողոց, 127 հասցեում գտնվող, համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող 070-027 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական N 2442402) գոյություն ունեցող առևտրի սրահի վերակառուցման և կից շինության կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել քաղաքացի Միսակ Համբարձումի Եգորյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: