Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել <<Գազպրոմ Արմենիա>> ՓԲԸ-ի դիմումը, թույլատրել իրականացնել Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զորավան-Արագյուղ միջին ճնշման ստորգետնյա գազատարի վերատեղադրման աշխատանքներ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել <<Գազպրոմ Արմենիա>> ՓԲԸ-ի տնօրինությանը կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: