Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2019 թվականի հունվարի 10-ին Արման Արտաշեսի Հայրապետյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել քաղաքացի Արման Արտաշեսի Հայրապետյանի դիմումը և հաստատել քաղաք Եղվարդ, Կոմիտասի փողոց, N 68 հասցեում գտնվող հողամասում 2016 թվականի օգոստոսի 10-ին հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան, պարսպի շինարարության թույլտվություն:
2․ Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>>օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։