Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 20
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունվարի 2021 թվականի N 20

ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՓՈՓՈԽՄԱՆ, ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ, 18-րդ կետերի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2021 թվականի հունվարի 14-ին Վաղարշակ Թադևոսյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը,  որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝որոշում եմ.

1.Եղվարդ քաղաքի 07-004-0051-0040 և 07-004-0051-0041 կադաստրային ծածկագրիերի տակ գտնվող, սեփականության իրավունքով Վաղարշակ Արծրունի Թադևոսյանին պատկանող գույքերի միավորման արդյունքում առաջացած 0.06310 հա բնակավայրերի նշանակության  այլ հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ քաղաք Եղվարդ, Չարենցի փողոց, N 39/2:

2. Քաղաք Եղվարդ, Չարենցի փողոց, N 39/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վաղարշակ Արծրունի Թադևոսյանին պատկանող 07-004-0051-0040 և 07-004-0051-0041 կադաստրային ծածկագրիերի  0.06310 հա բնակավայրերի նշանակության այլ հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական կառուցապատման հողամասի:

3.Քաղաք Եղվարդ, Չարենցի փողոց, N 39/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վաղարշակ Արծրունի Թադևոսյանին պատկանող 07-004-0051-0040 և 07-004-0051-0041 կադաստրային ծածկագրիերի բնակավայրերի նշանակության  հասարակական կառուցապատման հողամասում 2008 թվականին ինքնակամ կառուցված 196.48 քմ արտաքին մակերեսով ավտոտեխսպասարկման կետը ճանաչել օրինական:

4․ Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 60-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 825216 դրամը չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 10

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner