Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի հունիսի 15-ին Տիգրան Մայիսի Միրզախանյանի կողմից ներկայացված դիմումը` որոշում եմ.
1. Գյուղ Զովունի, 38-րդ փողոց, 23 շենք 4 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26052016-07-0041) և Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 38-րդ փողոց, 23-4/2-2 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 15072020-07-0012) հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով Տիգրան Մայիսի Միրզախանյանին պատկանող գույքային միավորների միավորման արդյունքում առաջացող նոր գույքային միավորին տրամադրել հետևյալ հասցեն` Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 38-րդ փողոց, N 23-4:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: