Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2019 թվականի սեպտեմբերի 11-ին Արսեն Գուրգենի Ադամյանի կողմից ներկայացված դիմումը`որոշում եմ.
1.Գյուղ Զովունի, 38-րդ փողոց N 16-2/1(անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 2739879) և Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 38-րդ փողոց N 16-2/2(անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 11092019-07-0064) հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով Արսեն Գուրգենի Ադամյանին պատկանող գույքային միավորների միավորման արդյունքում առաջացող նոր գույքային միավորին տրամադրել հետևյալ հասցեն` Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 38-րդ փողոց N 16-2/1:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: