Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2019 թվականի օգոստոսի 21-ին Արտաշես Ղարիբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Արտաշես Ղարիբյանին տրամադրել Եղվարդ համայնք, Զովունի գյուղում գտնվող հողամասում կառուցված չորանոցի և պարսպի կառուցման շահագործման թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: