Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1362
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 նոյեմբերի 2019 թվականի N 1362

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշում եմ.

1.Բավարարել քաղաքացի Մաթևոս Աշոտի Դանիելյանի դիմումը և հաստատել Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող  07-029-0257-0035 կադաստրային համարի հողամասում 2019 թվականի սեպտեմբերի 24-ի N 194 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները:

2. Մաթևոս Աշոտի Դանիելյանին թույլատրել իր սեփականությունը հանդիսացող, Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող  07-029-0257-0035 կադաստրային համարի 0.1523 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 400 քմ-ի վրա կառուցելու չորանոց, տնտեսական շինություն, պարիսպ:

3.Կառուցապատման համար նախատեսված 400 քմ հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների:

4.Հողի սեփականատեր  Մաթևոս Աշոտի Դանիելյանին՝ կառուցապատումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 5.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանի վրա:

6. Ուժը կորցրած ճանաչել Եղվարդ համայնքի ղեկավարի 2019 թվականի նոյեմբերի 11-ի <<Շինարարության թույլտվություն տալու մասին>> N 1334 որոշումը և որոշմամբ հաստատված 12.11.2019թ. N 247 շինարարության թույլտվությունը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 2

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner