Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2018 թվականի դեկտեմբերի 27-ին Կարեն Բաբկենի Զոհրաբյանի կողմից ներկայացված դիմումը`որոշում եմ.
1.Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 8-րդ փողոց, թիվ 62-2/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Կարեն, Հովիկ Զոհրաբյաններին և Օֆելյա Վարդանյանին պատկանող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 06072018-07-0074) գույքային միավորի բաժանման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները.
1) 0,082278 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 8-րդ փողոց, N 62-2/1.
2) 0,000748 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 8-րդ փողոց, N 62-2/3:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: