Համաձայն «Քաղաքացիական օրենսգրքի» 627-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությունը՝ 2003 թվականի հոկտեմբերի 17-ին Ալեքսան Ասկանազի Սամսոնյանի հետ կնքած պայմանագրում լրացում կատարելու և գնման նախապատվության իրավունք ավելացնելու մասին՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և 2003 թվականի հոկտեմբերի 17-ին Ալեքսան Ասկանազի Սամսոնյանի հետ կնքած պայմանագրում կատարել համապատասխան լրացում և ավելացնել գնման նախապատվության իրավունք: |