Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի օգոստոսի 12-ին Վահան Բաղդասարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Վահան Գագիկի Բաղդասարյանի դիմումը և թույլատրել նրան Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 28-րդ փողոց 21/3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0077-0030 կադաստրային համարի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05062020-07-0018) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել քաղաքացի Վահան Գագիկի Բաղդասարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: