Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի օգոստոսի 12-ին Գայանե Իսրայելյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Գայանե Ալբերտի Իսրայելյանի դիմումը և թույլատրել նրան Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 24-րդ փողոց, 53/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0054-0048 կադաստրային համարի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 17062020-07-0062) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել քաղաքացի Գայանե Ալբերտի Իսրայելյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: