Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 45 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Եղվարդ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 62-Ն որոշման՝ որոշում եմ.
1.Տալ թույլտվություն <<Պանդա 1>> ՍՊԸ-ին Եղվարդ քաղաքի Երևանյան 1/6 հասցեում գործող մանրածախ առևտրի խանութում 1-ին և 2-րդ եռամսյակների ընթացքում իրականացնելու.
1) ոգելից խմիչքների արտադրանքի մանրածախ վաճառք.
2) ծխախոտի արտադրանքի մանրածախ վաճառք:
2. Որոշման կատարման հսկողությունը դնել Արմեն Սարգսյանի վրա: