Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2019 թվականի մայիսի 24-ին <<ՕՀՈՒԴ>> ՍՊԸ-ի տնօրեն Օհուդ Սալիհ Աբդալլահ Սալիհ Ալ Կասիմի լիազորված անձ Արմեն Անմեղիկյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել <<ՕՀՈՒԴ>> ՍՊԸ-ի տնօրեն Օհուդ Սալիհ Աբդալլահ Սալիհ Ալ Կասիմի լիազորված անձ Արմեն Անմեղիկյանի դիմումը և թույլատրել Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող 07-004-0487-0020 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 21112018-07-0014) իրականացնել չորանոցի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․ Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել <<ՕՀՈՒԴ>> ՍՊԸ-ի տնօրեն Օհուդ Սալիհ Աբդալլահ Սալիհ Ալ Կասիմից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: