Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2021 թվականի հունվարի 20-ին Ջուլիետտա Սահակյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Ջուլիետտա Պողոսի Սահակյանին տրամադրել Եղվարդ քաղաքի Երևանյան խճուղում գտնվող, 586-002-001 կադաստրային համարի հողամասում անասնագոմի կառուցման շահագործման թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: