Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2019 թվականի ապրիլի 15-ին Սերգեյ Ռոժկովի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել քաղաքացի Սերգեյ Ռոժկովի դիմումը և թույլատրել նրան գյուղ Զովունի, 21-րդ փողոց, թիվ 2/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0049-0013 կադաստրային համարի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 21102015-07-0015) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․ Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Սերգեյ Ռոժկովից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: