Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի օգոստոսի 12-ին Ռոբերտ Երանոսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Ռոբերտ Սամվելի Երանոսյանի դիմումը և թույլատրել նրան քաղաք Եղվարդ, Կոմիտասի փողոց, թիվ 5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0074-0051 կադաստրային համարի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03022020-07-0098) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել քաղաքացի Ռոբերտ Սամվելի Երանոսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: