Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի սեպտեմբերի 24-ին Հայկ Նորիկի Բաղդասարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել քաղաքացի Հայկ Նորիկի Բաղդասարյանի դիմումը և հաստատել Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 40-րդ փողոց, թիվ 4 հասցեում գտնվող 07-029-0020-0122 կադաստրային համարի հողամասում 2018 թվականի մարտի 1-ին N 15 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։