Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի N 186-Ն հրամանը՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Եղվարդ համայնքի վարչական տարածքում կադաստրային քարտեզի 07-004-0495-0002 ծածկագրից 6,15948 հա մակերեսով, անճշտության արդյունքում որպես քաղաքացու սեփականություն փոխանցված գյուղատնտեսական նշանակության վարելահողը ճանաչել որպես համայնքային սեփականություն: |