Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի հուլիսի 13-ին Մելիք Պատվականի Ասատրյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Մելիք Պատվականի Ասատրյանի դիմումը և թույլատրել նրան Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 39-րդ փողոց, թիվ 60-6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0021-0047 կադաստրային համարի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16112017-07-0065) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել քաղաքացի Մելիք Պատվականի Ասատրյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: