Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ քաղաք Եղվարդ, Երևանյան 15 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող <<Եղվարդի արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի առաջին հարկի թիվ 7 տարածքը՝ 170,1 քմ մակերեսով, 3 տարի ժամկետով որպես մարզասրահ օգտագործելու նպատակով Նարինե Մկրտչյանին վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ: գույքի վարձակալության ընդհանուր ամսական վճարը սահմանել 51030 դրամ:
2. Սահմանել տարածքի վարձակալության արժեքը 1 քմ-ի դիմաց 300 դրամ, գույքի վարձակալության ընդհանուր ամսական վճարը՝ 51030 դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին քաղաքացի Նարինե Մկրտչյանի հետ կնքել տարածքի վարձակալության պայմանագիր: |