Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի, հիմք ընդունելով Հովհաննես Միշայի Սահակյանի կողմից ներկայացված հայտը` համայնքի ավագանին որոշում է. 1.Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Հովհաննես Միշայի Սահակյանին պատկանող 07-004-0586-0043 կադաստրային համարի 0.2366 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրից 0,1691 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` գյուղատնտեսական մթերքների վերամշակման տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |