Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2019 թվականի հոկտեմբերի 16-ին Սյուզաննա Ստեփանի Մելիքյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Սյուզաննա Ստեփանի Մելիքյանի դիմումը և թույլատրել նրան քաղաք Եղվարդ, Խանջան փողոց, 3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0091-0008 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 08052012-07-0071) գոյություն ունեցող բնակելի տան վերակառուցման և օժանդակ շինությունների կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել քաղաքացի Սյուզաննա Ստեփանի Մելիքյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: