Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2019 թվականի ապրիլի 12-ին Գևորգ Ղարագյոզյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Թույլատրել Գևորգ Ղարագյոզյանին, Մարինե Հակոբյանին, Գոհար Կարապետյանին, Շուշանիկ Գևորգյանին Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 13-րդ փողոց 24/3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրենց պատկանող 07-029-0005-0074 կադաստրային համարի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 09042019-07-0007) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․ Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել քաղաքացիներից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: