Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2019 թվականի սեպտեմբերի 12-ին Գուրգեն Հրաչիկի Հովհաննիսյանի կողմից ներկայացված դիմումը`որոշում եմ.
1. Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 26-րդ փողոց թիվ 44 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վաչիկ, Գուրգեն Հովհաննիսյաններին և Լաուրա Պողոսյանին պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07032018-07-0027) գույքային միավորի բաժանման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները.
1) 0,03822 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 26-րդ փողոց, N 44.
2) 0,04164 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 26-րդ փողոց, N 44/2։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: