Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ, 18-րդ կետերի, 22.1-րդ կետի, հիմք ընդունելով Գայանե Դանիելյանի կողմից 2019 թվականի մարտի 13-ին Եղվարդ համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, <<ՍԿԶԲՆԱԿԵՏ 2012>> ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացությունը, և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 33-րդ փողոց, թիվ 4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վահե Գերմանի Հովհաննիսյանին և Գայանե Մաքսիմի Դանիելյանին պատկանող հողամասում 1993 թվականին ինքնակամ կառուցված 3.16 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական անվճար կարգով:
2. Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 33-րդ փողոց, թիվ 4 հասցեում գտնվող հողամասում 2003 թվականին ինքնակամ կառուցված 19.37 քմ արտաքին մակերեսով գոմը և 4.5քմ արտաքին մակերեսով սանհանգույցը ճանաչել օրինական:
3․ Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 60-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 37238 դրամը չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: